Ոստիկանապետ Վահե Ղազարյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ