Բաթումիում հուլիսի 3-ին, միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Ախալքալաքի Գոման գյուղի հայազգի բնակիչներից մեկին դանակահարել են :

Բաթումիում հուլիսի 3-ին, միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Ախալքալաքի Գոման գյուղի հայազգի բնակիչներից մեկին դանակահարել են :

ALIQ-ը հայտնում է, որ անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Նրա վիճակը կայուն է:

Տեղեկությունը հայտնել են Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ:

Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Կայքի տեղեկությունների համաձայն, գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ