Կասպից ծովի ադրբեջանական հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել

Հզոր պայթյուն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնվում է Բաքվից 75 կմ հեռավորությամբ՝ 170 կմ խորության վրա:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի պաշտոնական հաստատում չի ստացվել: Այնուամենայնիվ, սոցցանցում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել դեպքի վայրից, որում երևում են հրդեհի բռնկման կադրերը:

Ադրբեջանական SOCAR խոշորագույն նավթագազային ընկերությունից հայտնել են, որ իրենց արտադրական հարթակներում վթարներ չեն եղել, աշխատանաքն ընթանում է բնականոն ռեժիմով:

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •