Ռուսաստանում տեղացած սեւ ձյունը սարսափեցրել է բնակիչներին

Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ և Պրոկոպևսկ քաղաքներում տեղացած ձյունն օդի խիստ աղտոտվածության պատճառով սև երանգ է ստացել, գրում է Oddity Central-ը:

Տեղի բնակիչները սոցկայքերում լուսանկարներ և տեսանյութեր են տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է տեղացած ձյունը ծածկվել ածխի փոշու շերտով:

Մարզի արդյունաբերության, տրանսպորտի և բնապահպանության գծով ղեկավարի տեղակալ Անդրեյ Պանովն ասել է, որ մարզի շատ շենքերում գազամատակարարման համակարգ չկա, և բնակիչներից շատերը ջեռուցման համար ածխի կաթսաներ են օգտագործում:

Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել մարզ՝ պարզելու, թե արդյոք այնտեղ գործող ածխարդյունահանման երկու գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրված սահմանը, իսկ տեղի պաշտոնյաներն այդ առնչությամբ հանդիպումներ կունենան ածխարդյունահանող ընկերությունների հետ:

Չնայած բնակիչների մեծ մասի արտահայտած մտահոգություններին՝ համացանցի որոշ օգտատերեր այդ երևույթն արտասովոր գեղեցիկ են համարել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ