Նոր կիբերհարձակումներ ընկերությունների վրա

Ամերիկյան Bloomberg գործակալությունը պնդում է, որ իբր Ռուսաստանի հետ կապ ունեցող հակերներն են կիբերհարձակում իրականացրել 17 երկրի ավելի քան հազար ընկերությունների վրա: Գործակալությունը մեջբերում է Huntress Labs ամերիկյան կիբերանվտանգության ընկերության տվյալները, որոնց համաձայն, «շորթող-վիրուսների» թիրախում եղել է մոտ 20 ընկերություն:

Դրանք բիզնեսին տարբեր տեղեկատվական ծառայություններ են մատուցում, այդ թվում` հեռակա և այդ ընկերությունների համակարգերի միջոցով հնարավոր է մուտք գործել նրանց հաճախորդների ցանցեր:

Ըստ Bloomberg- ի գնահատման՝ տուժել են մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի, Կանադայի, Արգենտինայի, Մեքսիկայի և Իսպանիայի բիզնես կառույցները:

Շվեդիայում, օրինակ, 800 խանութ չի կարողացել բացվել շաբաթ օրը տեղի ունեցած կիբերհարձակման պատճառով:

Bloomberg-ը ենթադրում է, որ հարձակման ետևում կանգնած են REvil խմբի հակերները, որոնք էլ կարող են կապ ունենալ Ռուսաստանի հետ: Կասկածներ կան, որ հենց այս խմբի հակերներն էին մայիսի վերջին հարձակվել մսամթերքի վերամշակման JBS ընկերության ամերիկյան բաժանմունքի ցանցերի վրա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները, ելնելով նախնական տվյալներից, հիմքեր չունի կարծելու, որ Ռուսաստանի իշխանությունները ներգրավված են վերջերս կատարված կիբեռհարձակումներում: Բայդենը, միաժամանակ, շեշտել է, որ եթե հաստատվի Ռուսաստանի ներգրավվածությունը, իրենք այդ գործողություններն անպատասխան չեն թողնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ