«Նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրություն փոխելու՝ ցույց տալու համար, որ կյանքը շարունակվում է…»․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 3-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ստեփանակերտում մեկնարկած «Tech week Արցախ 2021» համաժողովի բացման արարողության ժամանակ:

Այս մասին հայտնում են Արցախի Կառավարությունից։

«Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այդ խոշոր տեխնոլոգիական միջոցառումը Արցախում կազմակերպելու իր առաջարկն ընդունելու համար:

«Այս խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն Արցախում կազմակերպելիս մի շարք նպատակներ ունեինք՝ ի լրումն նման միջոցառումների հիմնական նպատակների:

Մասնավորապես, նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրություն փոխելու՝ ցույց տալու համար, որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ու Հայրենիքի երկարատև զարգացման ուղղությամբ:

Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան տրամադրություն փոխելն է՝ խթանելով Արցախ այցելությունները և վիրավոր Արցախին աջակցելու գործնական ջանքերը:

Երրորդ նպատակը, անշուշտ, Արցախում տեղեկատվաղական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է՝ բարենպաստ պայմաններ ապահովելով տեղում համապատասխան կրթական ու գործարար ծրագրերի իրագործման համար:

Այժմ շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է կայացնել այս համաժողովը, և շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, աջակիցներին ու մասնակիցներին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

«Tech week Արցախ 2021» համաժողովին մասնակցում են ոլորտի շուրջ 1500 մասնագետներ ու հետաքրքրված անձինք, որից ավելի քան 400-ը ժամանել են ՀՀ-ից, ներառյալ՝ բնագավառի կայացած ընկերությունների ներկայացուցիչներ»,- աված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ