Ֆիլիպիններում կործանվել է ռազմական ինքնաթիռ, որում եղել է 85 մարդ

Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ C-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ ինքնաթիռում 85 մարդ է եղել:

Ըստ ABS-CBN News-ի՝ նրանցից առնվազն 40-ին հաջողվել է փրկել:

Ինչպես նշել է Երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանը, ինքնաթիռը վթարից հետո չի իջել թռիչքուղու վրա և բռնկվել է:

«Փրկարարները տեղում աշխատում են, մենք աղոթում ենք կյանքեր փրկելու համար», — ասել է նա:

Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ