Հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի ապակիների գործարանում

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հարոյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող «Բելգլաս» ապակիների արտադրամասում վառարանից տեղի է ունեցել ապակու հումքի արտահոսք (մոտ 135 տ) դեպի նկուղ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։20-ին, մարվել՝ 14։58-ին։ Նկուղային հարկում այրվել են 9 էլեկտրական վահանակ, 20 օդափոխման համակարգի շարժիչ, բեռնափոխադրման ժապավեն (մոտ 300 մ) և էլեկտրական մալուխ (մոտ 10000 գմ):

Հրշեջ-փրկարարները մինչև ժամը 19:09-ը տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառարանում մնացած հումքի (մոտ 15 տ) ամբողջական դատարկումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ