Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները ՝ այսօր Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցվել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ընթացքում։ Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երևան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշել է նա։
Մուրադովը հավելել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել են առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ