«Հարթաշեն բնակավայրը մանկապարտեզ կունենա…».Առուշ Առուշանյան

Հարթաշեն բնակավայրը մանկապարտեզ կունենա: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության և Երեխայի պաշտպանության բաժինների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարթաշեն բնակավայրում մանկապարտեզ հիմնելու ծրագրային ընթացիկ քայլերը ։ Ծրագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատվել էր դեռևս անցյալ տարի, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված` հիմնանորոգման աշխատանքները հետաձգվել էին։

Այժմ պատրաստ են նախագծանախահաշվային աշխատանքները և հանդիպման ընթացքում հստակեցվել են շինաշխատանքների մեկնարկի համար ժամկետները, համաներդրման հնարավորությունները։ Համայնքի ղեկավարը հյուրերի հետ նաև Որոտան և Շուռնուխ բնակավայրերում մանկապարտեզներ հիմնելու հնարավորություններն է քննարկել։ Առաջիկայում համայնքը կներկայացնի նաև նշված բնակավայրերի համար անհրաժեշտ նախագծերը և համատեղ ջանքերով լուծումներ կառաջարկվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ