Գյումրիի փողոցներից մեկում նորածին երեխա է գտնվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Հուլիսի 3-ի առավոտյան Գյումրիի Շահումյան 188/11 տարածքից նորածին տղա երեխա է գտնվել։ Նորածնին թողել են փողոցին մոտ տներից մեկի պարիսպների խոտածածկ տարածքում՝ առանց հագուստի։

Երեխային ժամը 10։30-ի սահմաններում գտել են անցորդները՝ լացի ձայնը լսելով ու շտապ բուժօգնություն կանչել։

Նորածնին տեղափոխել են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բժիշկներն առաջին հերթին կարգավորել են նորածնի շնչառությունն ու ճնշումը։

Երեխան ըստ բժիշկների, ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում։ Երեխայի մոտ արատներ, այլ հիվանդություններ նախնական զննության արդյունքում չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ