Արամ Ա. Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապից աջակցություն է խնդրել գերիներին վերադարձնելու հարցում

Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հարմար առիթով Ֆրանցիսկոս Պապի հետ առանձին անդրադարձավ Արցախի պատերազմի հետևանքներին և հատկապես այժմ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցին:

Վեհափառ Հայրապետը հիշեցուց, թե միջազգային օրենքին դեմ է պատերազմի գերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը:

Նորին Սրբությունը իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Պապին, որ անդրադարձել էր գերիների հարցին և խնդրեց, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա մեր ժողովրդին հուզող հիշյալ հարցին՝ օգտակար լինելով գերիների շուտափույթ վերադարձին:

Հայրապետը նույն հարցի շուրջ նաև խոսեց Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Փարոլինի հետ:

Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնություններ փոխանցեց Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ