Եվրամիությունը առաջիկա 5 տարիներին Հայաստանին կհատկացնի ավելի քան 1,5 միլիարդ եվրո

Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն այսօր նախանշեցին մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։

Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ:Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ:

Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ