Փրկարարները ճանապարհից հեռացրել են բարձրավոլտ էլեկտրական սյունը և պոկված տանիքը

Հուլիսի 2-ին՝ ժամը 20:34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի Այգետնակ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկնել է՝ փակելով Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը և տան տանիքը ընկել են ճանապարհին:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը (մոտ 7մ) և պոկված տանիքը (մոտ 70 քմ)՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը դարձնելով անցանելի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ