Պուտինը Արիության շքանշան է շնորհել Սոչիում սպանված հայ դատական ​​կարգադրիչներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Արիության շքանշան է շնորհել Սոչիում սպանված դատական ​​կարգադրիչներին:

Դատական ​​կարգադրիչներ Ալբերտ Ագոզյանը և Անդրանիկ Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել են «խիզախության, քաջության և անձնազոհության համար»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Սոչիում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 դատական կարգադրիչ` 35-ամյա Ալբերտ Աղոզյանն ու 36-ամյա Անդրանիկ Մաթևոսյանը սպանվել էին:

Ավտոտնակների կառուցման կոոպերատիվի տարածքում գտնվող բարաքները քանդելու կապակցությամբ ժամանած դատական կարգադրիչների վրա ատրճանակով կրակ էր բացել 61-ամյա «Գրանժ» ավտոտնակների կառուցման կոոպերատիվի համահիմնադիր Վարդան Քոչյանը:

Դատարանում Քոչյանն իրեն վերագրվող հանցանքի մեղքն ընդունել էր ամբողջ ծավալով և հայտարարել, որ զղջում է արածի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ