«Մտածում եմ, որ ես հիմա բանտախցում եմ առավել, քան երբեւէ»․ Նիկոլ Փաշինյան

Ես մտածում եմ, որ հիմա բանտախցում եմ առավել, քան երբեւէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ընթացքում:

«Ես մի քանի օր առաջ մտածում էի, որ էլի բանտախցում եմ առավել քան երբեւէ, քանի որ հիմա ես գտնվում եմ մի կաբինետում, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել, գլուխը հանել եւ մաքուր օդ շնչել եւ թող ինձ ներեն պետական պահպանության ծառայության իմ  ընկերները, անընդհատ ուր գնում եմ, գնում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ», -ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այն ամենը ինչ նկարագրված է գրքում,  նորից կրկնվում է։

«Ամեն ինչ, հենց սկզբից ինչ-որ նկարագրված է էս գրքում, նորից կրկնվում է, մեկնարկ հանպատրաստից։ Այսինքն՝ Էն ժամանակ հանպատրաստից դարձա փախստական, հիմա էլ հանպատրաստից դարձա վարչապետ»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ