Ռուբեն Հախվերդյանը կոչով դիմել է Քիմ Քարդաշյանին, Շերլին Սարգսյանին և Սերժ Թանկյանին

Հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը տեսաուղերձ է հղել՝ դիմելով Քիմ Քարդաշյանին, Շերլին Սարգսյանին և Սերժ Թանկյանին:

Հախվերդյանը աշխարհահռչակ հայերին կոչ է անում օգնել Հայաստան վերադարձնել Ադրբեջանում պահվող գերեվարված հայերին:

«Ես Ռուբեն Հախվերդյանն եմ, խնդրում եմ ձեզ՝ Քիմ Քարդաշյանին, Շերլին Սարգսյանին, Սերժ Թանկյանին, որ դուք օգնեք մեզ դուրս բերել թուրքական կամ ադրբեջանական բանտերից մեր գերիներին»,- ասվում է Հախվերդյանի կոչում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ