Կան ուժեր, որ խաղ են խաղում, բայց գերիները անպայման կվերադառնան. Լյուսյա Հակոբյան

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը պահանջել է մեղադրյալներ Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, հայտնում է haqqin.az-ը:

Մեղադրյալներ Արմեն Բաղասյանի, Գոռ Գասպարյանի, Կամո Սեֆիլյանի, Վոլոդյա Հակոբյանի, Գևորգ Ասերտյանի, Սիսակ Ենգոյանի, Ալբերտ Պետրոսյանի, Ռոմիկ Սեդրակյանի, Արամ Մինասյանի, Մկրտիչ Մինոսյանի, Էդգար Մաթեսյանի և Յուրի Կարապետյանի համար դատախազմը պահանջել է երկու տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ «դիվերսիա կատարելու, ապա ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար» (չակերտները-Խմբ.):

14, ինչպես նաև 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացության հետ ուղարկվել դատարան ՝ քննարկման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ