«Արտավազդ Սահակյանին առաջարկել եմ լավագույնը կահավորված ու հագեցած բաժանմունք». Հայկուհի Մինասյան

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԿԵՂԾ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻ
Արտավազդ Սահակյանին առաջարկել եմ լավագույնը կահավորված ու հագեցած բաժանմունք. Հայկուհի Մինասյան

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն օրեր առաջ դիմել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ խնդրանքով՝ ժամանակավորապես տեղափոխել Զինվորի Տան մասնաշենքում տեղակայված ԵՊԲՀ միկրովիրաբուժության ամբիոնը այլ հատված, առկա տարածքը հիմնանորոգելու/վերազինելու և ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկելու խնդրանքով:

Այս մասին Հայկուհի Մինասյանը զրուցել է նաև վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ՝ առաջարկելով ժամանակավորապես զբաղեցնել Զինվորի Տան լավագույն կահավորված սենյակները, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան գրադարանի տարածքը:

Ինչպես նաև հայտնել է պատրաստակամություն՝ նորոգվող հատվածը, ձեռքբերվող սարքավորումները և բաժանմունքի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հարցերը քննարկել և իրականացնել համաձայն բժշկի կարծիքի:

Այս ամենից հետո որոշ լրատվամիջոցներ և անհայտ անձանց կողմից ուղղորդվող անձիք հրապարակում են տեղեկատվություն, թե բժշկին հանում են իր տարածքից և փորձում են քաղաքական երանգ տալ:

Վիրավոր զինվորները չեն կարող բուժվել վթարային հատվածներ ունեցող, իրենց անհարմար և ոչ վայել պայմաններում: Զինվորների անվտանգությունը և բարեկեցիկ պայմանները, այո՛, մենք ամեն ինչից առավել ենք կարևորում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ