Սերժ Սարգսյանը քաղաքական պատվեր ասելուց առաջ թող հիշի 2008 թվականը․

Երեկ՝ Սերժ Սարգսյանը իր և մյուսների գործով դատական նիստի ժամանակ, երբ դատախազն ավարտեց ներկայացնել մեղադրական եզրակացությունը ասաց․

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է նախկին քաղբանատարկյալների հետ, որոնք 2008 թվականին իրենց քաղաքական հայացքների համար հալածվեցին և բանտարկվեցին։

Մեզ հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը, որը 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, նա գլխին ուժեղ հարվածից պատռվածք էր ստացել և դեպքից 7 օր անց հիվանդանոցից անմիջապես կալանավորվել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ, այնուհետև դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, որից նստել էր 3,2 տարին:

«Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդում ասելուց առաջ, թող հիշի 2008 թվականը, ամբողջությամբ փաստերը նկարված կան, «Կորսված գարունը» թող մի անգամ էլ նայի, իմանա, թե ինչ է նշանակում քաղաքական հետապնդում, էդ ամբողջ անցյալը հիշի, թող վերադառնա հիմա, իմանա ինքն արդյո՞ք քաղաքական հետապնդման է ենթարկվում, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ ծիծաղելի է, չեմ էլ ուզում նույնիսկ մեկնաբանել։ Ինքն ասել է քաղաքական պատվեր, թող ժողովուրդը դատի, ես ասելու բան չունեմ։ Ես չէի կարծում, որ իրեն այդ հոդվածով մեղադրանք կառաջադրեն, ես ավելի խիստ պատիժներ էի ենթադրում, բայց ունենք այն ինչ ունենք»,- ասաց Արամ Բարեղամյանը։

Մենք զրուցել ենք նաև ազատամարտիկ, մեկ այլ նախկին քաղբանտարկյալ՝ Ժորա Սափեյանի հետ։

Հիշեցնենք, որ նրան ազատազրկել էին 2008 թ. հունվարի 27–ին ՀՀ առաջին նախագահ, այն ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի՝ Թալինում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ։ Նրան մեղադրել էին իբրև թե Սարգիս Կարապետյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Այդ օրերին ձերբակալվել էին նաև Սափեյան ընտանիքի այլ անդամներ ևս, որոնք նույնպես միացել էին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժմանը։

«Մարդը, որ նեղն է ընկնում ձեռքը փրփուրներին է գցում։ Ինքը գիտի իր գլխի գալիքը, որ 2008 թվականին 170-ից ավել մարդու անմեղ տեղը ձերբակալեցին, մարդիկ ընդհատակ անցան։ Քաղբանտարկյալ կարգավիճակը դա էր, ոչ թե իրենը։ Իր հարազատներով կոռուպցիոն ու կրիմինալ երկիր դարձրած մարդը խոսում է քաղաքական պատվերից։ Ինքը հանցագործ է և պետք է բանտում հայտնվի՝ Քոչարյանի և իր թիմի հետ միասին։ Էն ժամանակ ինքը Գասպարյան Վովային հանձնարարում էր փողոցն անցնող, միտինգի գնացող մարդուն բռնում էին, անմեղ տեղը դատում էին, 15 սուտկա էին տալիս, անիմաստ հոդվածներ էին դնում մարդկանց վրա։ Ինքը մի քանի ընտանիք կործանել է, Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսները խլեցին, նույնն էլ Սափեյանների ընտանիքը»,- ասաց Ժորա Սափեյանը։

Այնուհետև նա ասաց, որ որպեսզի բոլորը զգոնանային՝ իրենց շղթաներով էին դատում, մի ամբողջ ընտանիք էին դատում՝ հարազատների ներկայությամբ, որպես նախադեպ մյուսների համար, որ տեսնեն ինչպես են դատում։

«Նա պիտի բանտում փթի, ես էլ իր դատին մասնակցեմ։ Լավ կլիներ, որ Կենտրոն ՔԿՀ-ի այն խցում, որում ես էի նստած, ինքը հենց այդտեղ նստեր։ Հիմա ում բռնում են քաղաքական հետապնդումից են խոսում, քիչ թալանեիք, քիչ մարդկանց անմեղ տեղը բանտարկեիք։

Սուքիասյանները, որ նորանկախ Հայաստանում բիզնեսի ոլորտի առաջին ծիծեռնակներն էին եղել, էդ մարդկանցից անտեղի եկան բիզնեսը խլեցին, որ իրենց բանդային տան։ Նեմեց Ռուբո էր, ինչ էր։ Էսօր մի կրիմինալ բժիշկ կա, Չարչյան է ինչ է, բա էն ժամանակ բժիշկ էին սպանում, բա ինչի՞ դա չէիք ասում, ինչի՞ չէիք հավաքվում գնայիք՝ ի փրկություն այդ բժշկի։ Հիմա էլ դառել են Չարչյանի պաշտպաններ․ նույնն են, նույն սրիկաներն են։ Ինչ անենք բժիշկ է, կարողա ձրի է բուժել։ Թող գնա Հիպոկրատի երդումների տակ խոնարհվի, ոչ թե Սերժի ու Քոչարյանի։ Բժիշկն ինչ գործ ուներ քաղաքականությամբ զբաղվեր»,-ասաց Ժորա Սափեյանը։

Նշենք, որ 2008 թվականին իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին անցման ժամանակ, ապօրինի ու անհիմն կերպով ազատազրկվեցին, հալածվեցին, ճնշումների ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ՝ որոնց թվում էին քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ։ Ճնշումներն ու հալածանքները ընդդիմադիրների նկատմամբ չեն դադարել նաև 2008-ից հետո։ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող զանգվածային միջոցառումների ժամանակ կամ դրանից հետո պարտադիր ձերբակալվում կամ ծեծվում էին քաղաքացիներ։ Իսկ այսօր նա խոսում է քաղաքական պատվերից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ