Սերժ Թանկյանը ՈւԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի հանդիպումը

System of a Down խմբի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անթույլատրելի է համարում Բաքվում նախատեսված Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման անցկացումը և ՈւԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել այն: Թանկյանը կոչ է արել միանալ Change.org կայքում անցկացվող ստորագրահավաքին, որն ուղղված է Բաքվում կայանալիք խաղը չեղարկելուն:

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն իրագործի ռազմական հանցագործություններ, իսկ հետո անցկացնի միջազգային միջոցառում, կարծես՝ ոչինչ չի էլ եղել։ Ստադիոնը, որտեղ անցկացվելու է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի հանդիպումը, մոտ է խայտառակ ռասիստական հաղթանակի զբոսայգուց, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու հայերի ռասիստական ծաղրանկարները»,- թվիթերյան էջում գրել է Թանկյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Բաքվում տեղի կունենա Չեխիա – Դանիա Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ