«Վարորդն այլևս կախված չէ գծատիրոջ սահմանած «պլան»-ից…». Հակոբ Կարապետյան

k

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ հրապարակային մեկնաբանություն է, հեղինակի թույլտվությամբ կիսվում եմ։

Քաղաքային նոր ավտոբուսների ներդրումը ոչ միայն քաղաքացիների տեղաշարժի որակն է բարձրացնում, այլեւ արժանապատիվ աշխատանք է ապահովում հարյուրավոր վարորդների համար։

Վարորդն այլևս կախված չէ գծատիրոջ սահմանած «պլան»-ից, հետեւաբար, ստիպված չէ արագացնել կամ դանդաղեցնել ընթացքը կամ երկար զբաղեցնել կանգառը՝ ուղեւոր հավաքելու համար։ Նա ստանում է «սպիտակ» աշխատավարձ, գումարած՝ որոշակի բոնուսներ, ստանում է համազգեստ եւ աշխատում է հերթափոխով։

Իհարկե, պահանջներն էլ են համապատասխանաբար խիստ։ Օրինակ, ընթացքի ժամանակ ծխելը կոշտ կարգապահական տուժի կհանգեցնի, ընդհուպ մինչեւ՝ աշխատանքից ազատման»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ