Լավ լուր վարորդների համար. գազալցակայաններում այլևս չեն կարող խաբել

Բնական գազի համար կառավարությունը որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով։ Կառավարության համոզմամբ` այս փոփոխությունը թույլ կտա սպառողներին ազատվել վաճառողների խաբեությունից։

Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության հերթական նիստում։ Դրա համար գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ Հարկային օրենսգրքում։

Օրինագիծն այսօր քննարկվեց ու հավանության արժանացավ կառավարության նիստում և առաջիկայում կներկայացվի նաև խորհրդարանի հաստատմանը։

Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34000 դրամ գնով` ներկայում գործող 1000 խմ–ն` 25000 դրամի փոխարեն։

Նախատեսվում է, որ նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2019 թվականի ապրիլի 1-ից:

Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագծի ընդունման նպատակը գազով շահագործող ավտոմեքենաների շուրջ 700 000 սեփականատերերի իրավունքների պաշտպանությունն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ