ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Քոչարյանը դատարանում է. քննվում է նրա խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանում այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված թե՛ դատախազության և թե՛ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նշենք, որ նիստի օրվա և ժամի մասին որևէ տեղեկություն չի եղել: Այս պահին, մեր տեղեկություններով, նիստերի դահլիճում է նաև Ռոբերտ Քոչարյանը: Նիստը, սակայն, նախագահող դատավոր Լիլիթ Թադևոսյանի որոշմամբ, անցկացվում է դռնփակ:

Հիշեցնենք, որ Լիլիթ Թադևոսյանը Մարտի 1-ի գործով դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է:

Քննվում է Ռոբերտ Քոչարյանի վճռաբեկ բողոքը

Քննվում է Ռոբերտ Քոչարյանի վճռաբեկ բողոքը

Posted by Ազատություն ռադիոկայան on Thursday, November 15, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ