Ալբան 10 ամսական էր, երբ մայրը նկատեց, որ աղջկա կղանքը սև է ածուխի պես:Նա շատ է վախենում և զանգահարում է թեժ գիծ: Հեռախոսազանգին պատասխանող կինը չհավատաց Ալբայի մոր խոսքերին,սակայն խորհուրդ տվեց դիմել հիվանդանոց:
Բժիշկը,տեսնելով Ալբայի տակդիրը, ասաց, որ դա կարող է ներքին արնահոսություն լինել: Մայրը շոկի մեջ էր…
Եվ սկսվեցին հազարավոր անալիզները:Առավոտյան Ալբային ուղարկեցին ռենտգենի:
Ռենտգենը ոչինչ ցույց չտվեց…
Բժիշկներն աընդհատ հարցնում էին, թե արդյոք երեխան ինչ-որ կողմնակի բան կուլ տվել է, թե ոչ:
Հանկարծ բժիշկը հարցրեց՝ տվել է մայրն արդյոք աղջկան Ադվիլ դեղամիջոցը: Մայրն ասաց, որ տվել է, քանի որ երեխան ատամ էր հանում:
Բժիշկները ենթադրեցին, որ դրա հետևանքով աղջկա մոտ կարող է արյունահոսող խոց լինել: Նրանք ասացին, որ անգամ մեկ դեղահաբ Ադվիլը կարող է փոքրիկի մոտ խոց առաջացնել:
Աղջկան տարան էնդոսկոպիայի:2 ժամ անց բժիշկները դուրս եկան և հայտնեցին, որ երկու արյունահոսող խոց են այրել: Վիրահատության հաջորդ օրը վերջապես երեխային թույլ տվեցին մի բան ուտել: Բժիշկը պատմեց, որ Ալբայի պատմությունը միակը չէ: Եվ խորհուրդ տվեց առհասարակ չօգտագործել Ադվիլ, իբուպրոֆեն:
Պարզվում է՝ Կանադայում անգամ այդ դեղի դեմ ցույցեր են կազմակերպվել: