Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։Եղանակի կանխատեսումը առաջիկա հինգ օրերին

 Հանրապետության տարածքում`

 Փետրվարի 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

 Երևան քաղաքում՝

Փետրվարի 16-ին հնարավոր են տեղումներ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ