Զավեշտալի իրավիճակ ՊԵԿ-ում . «Կորդիլոսին ասեմ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի:

Ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սակայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե՞ թռչունի ձվեր են:

«Օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չի իմանում: Ես չեմ մեղադրում ՊԵԿ-ին, որովհետեւ Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն` դա թռչո՞ւն է, թե՞ կենդանի: …Մինչեւ այսօր մեզ չեն պատասխանում`կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի:

Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ. կոկորդիլոսին ասեմ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ