«Հայաստանը սպառվել է և սպառել է Ձեր քծնանքի կարիքը չունեցող վարչապետը». Նվեր Մնացականյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։

Վարչապետն ասաց, որ սա կարևոր թեմա է ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։

«Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», — ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց ամեն ուրբաթ օր հավաքել ու տեղեկատվություն ներկայացնել իր տված հանձնարարականների վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ