Բարմեն — բարային հենակի հետևից հաճախորդներին սպասարկող բարի աշխատակից։ Բարմենի մասնագիտությունը ծագել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում «ոսկե տենդի» ժամանակներում։
Այդ ժամանակ բնակավայրերի առևտրի կենտրոններում վաճառվում էր միանգամից ամեն ինչ։ Տերերն ապրանքաշրջանառությունը մեծացնելու նպատակով սկսեցին հենց տեղում ալկոհոլային խմիչք առաջարկել։
Հետո խանութի տարածքում տեղափոխեցին բարիերը՝ բաժանելով «առևտրի գոտու» և «հանգստի համար նախատեսված տեղի», որն սկսեց անվանվել բար։
Նույն ժամանակ էլ հայտնվեցին առաջին բարմենները։ Կոկտեյլներն իրենց ժամանակակից տեսքով նույնպես ԱՄՆ֊-ում հայտնվեցին։