Տուն, վագոն-տնակ, անասնագոմ. հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են հրդեհներ 4 մարզերում

Հունիսի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արարատի մարզի Վեդի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան և Արզական գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 99 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ