Ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

ՌԴ հավաքականի անդամ, Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի ներկայացուցիչ, մարզումների համար Սոչիում  գտնվող Արամ Գրիգորյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպումը կայացել է Սոչիի «Спорт Юг»  համալիր ՌԴ նախագահի այցելության շրջանակներում, հենց այդ համալիրում են սպորտսմեններն անցկացնում պարապմունքները, հայտնում է Rusarminfo-ն:

Վլադիմիր Պուտինը ոչ միայն հանդիպել է Արամ Գրիգորյանի հետ, այլեւ թիմի հետ մասնակցել մարզումներին:

ՌԴ ձյուդոյի հավաքականի անդամ Արամ Գրիգորյանը համարվում է թիմի ամենալավ ներկայացուցիչներից մեկը: Նրա հաղթանակների թվում են ամենաբարձր մակարդակի առաջնությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ