Արագընթաց փոխադրամիջոցների մասին խոսելիս դժվար թե ինչ որ մեկի մտքով անցնի հեծանիվը։ Բայց ֆրանսիացի Ֆրանսուա Ժիսսին որոշեց շտկել այդ պատմական անարդարությունը:
Նա հատուկ հեծանիվ պատրաստեց, որով կարողացավ արագության ռեկորդ սահմանել՝ մինչև 333 կմ/ժ արագություն զարգացնելով:
Շարժիչով հեծանիվների համար նախորդ ռեկորդը կազմում էր 268 կմ/ժ, սահմանվել էր 1985 թ.: Ռեկորդային երթն անցկացվել է Ֆրանսիայի հարավային մրցուղում:
Հեծանվորդն անհրաժեշտ արագություն զարգացրեց 4,8 վայրկյանում:Մրցաշարային Ferrari ավտոմեքենան, որի դեմ պայքարում էր Ֆրանսուան, նրա ֆոնին կրիայի էր նման:
Այդպիսի արդյունքի հասնելու համար Ֆրանսուան իր հեծանվի վրա ռեակտիվ շարժիչ դրեց:
Որպես վառելիք այդ շարժիչը կոնցենտրացված 90%-անոց ջրածնի պերօքսիդ է օգտագործում: Հետաքրքիր է, որ Ֆրանսուայի հեծանիվը ոտնակներ ունի:
Այլապես այն հնարավոր չէր լինի հեծանիվ անվանել:Ավելին՝ տղամարդը պարբերաբար տեղաշարժվում է ոտնակները պտտելով, բայց միայն երբ չի շտապում: