Քավոր-սանիկ կապը հայտնիների շրջապատում

Հայկական  շոու բիզնեսում շատերը կապված են  ոչ միայն գործընկերային հարաբերություններով, այլև բարեկամակամությամբ։

 Շատերի մտերմության հավաստիքը քավոր–սանիկ հարաբերություններն են։

Արամ MP3-ին և Աննա Մարգարյանն ամուսնացել են դերասան Մկրտիչ Արզումանյանի քավորությամբ։

 

Դերասանուհի Իրինա Հարությունյանի կրտսեր որդու` Դավթի կնքահայրն ու կնքամայրը դարձել են Արտյոմ Կարապետյանը և Յուլյա Ֆինկը։

Դերասան–ամուսիններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի հարսանիքի քավորն է դարձել դերասան Վարշամ Գևորգյանը։

Երգչուհի Սոնա Շահգելդյանի կնքահայրն է դարձել հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։

Լևոն Քոչարյանի Սիրուշոյի քավորությամբ հայկական շոու բիզնեսում երկու երգչուհի են ամուսնացել` Լուսինան և Լանա Խաչատրյանը։ 

Երգչուհի Անի Ամիրյանի ու դերասան Ստեփան Ղամբարյանի հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են Արամոն և Էմմա Պետրոսյանը:

Անիի եղբայրը` Արտավազդ Ամիրյանը, ամուսնացել է հորեղբոր` Արմեն Ամիրյանի քավորությամբ։

Դերասան Դելոն և կինը` Ռուզաննան, ամուսնացել են ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի քավորությամբ։

Արմինկայի որդու` Ալեքսի կնքահայրը երգիչ Արման Աղաջանյանն է։

Արման Հովհաննիսյանը դարձել է մտերիմ ընկերոջ`դհոլահար էֆոյի հարսանիքի քավորը։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ