ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերով անդրադարձել է կառավարության ծրագրին, որն ընդունվել է նախօրեին:
Նա հիշեցրեց, որ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն իր իշխանության մարտահրավերները համեմատեց Պապ թագավորի ժամանակների հետ.
«Էդ ինչո՞ւ է այդքան «համեստ» մեր վարչապետը: Կարող է իրեն համեմատել Օկտավիանոս Օգոստոսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Հուլիոս Կեսարի, Նապոլեոն բոնապարտի, լավ գոնե Տիգրան Մեծի հետ:
Եվ վերջապես, ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն իր գլխում աղքատությունը հաղթահարել է, թե ոչ, բայց որ ինքն սկսել է խոսել պարտության պատասխանատվությունից եւ պարտության արմատները նրա գլխում արդեն խորը արմատներ է գցել, երեւաց երեկվա իր ելույթից: Հետեւությունները թողնում եմ ձեզ»,-ասաց նա:
Ինչո՞ւ է այսքան «համեստ» Նիկոլ Փաշինյանը
Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Thursday, February 14, 2019