«Ո՞նց կլինի ըսենց»․ վարչապետ Փաշինյանը բարկացավ Հակոբ Արշակյանի վրա

Այս ընթացքում մենք ինչ պրոբլեմի հետ ենք բախվել. գալիս են ամենատարբեր մարդիկ, և երբեմն այս ազդակը մենք տարբեր տեղերից ենք ստանում, ես ինքնս էլ այդպիսի իրավիճակների հետ բախվել եմ, երբ որ մարդկանց հետ որոշ ժամանակ ես անցկացնում՝ հասկանալով, որ դա ժամանակի անիմաստ կորուստ էր, որովհետև գալիս և ասում են, որ ուզում են ենթադրենք 50-100 մլն ներդրումներ անել, մենք մեծ գաղափար ունենք:

Բնականաբար, այդ վիճակում ցավալի կլինի, եթե մեզանից մեկի գործողության և անգործության պատճառով օրինագիծը չիրականանա: Բայց երբ որ մենք ոչ լուրջ խոսակցության ժամանակ ենք ծախսում, արդյունքում տուժում է այն պոտենցիալ լուրջ խոսակցությունը, որը մենք պետք է ունենայինք, բայց ժամանակը անարդյունավետ ծախսելու պատճառով մենք չկարողացանք ճիշտ օգտագործել ժամանակը:

Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մտածել, թե ինչպես վարվել: Առաջարկվում է այդպիսի խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, ովքեր իրենց բանկերից կներկայացնեն տեղեկանք, որը հայտնի է «letter of intent»: Բովանդակությունը հետևյալն է, այսինքն մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար:

Ասենք եթե մարդ, որը ենթադրենք կյանքում իր բանկային հաշվում 5.000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 5 կամ 50 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտeղ ինչ-որ բան այնպես չի:

Eթե բանկը հավաստիացնում է, որ մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն շատ կոնկրետ և պաշտոնական ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար, մենք ժամանակ չենք ծախսում որևէ այպիսի խոսակցության վրա, որն այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ: Հակառակ դեպքում մենք անլուրջ խոսակցությունների վրա կծախսենք ժամանակ և ժամանակ չի մնա այն պոտենցիալ ներդրողների համար, ում հետ խոսակցությունը արժի և իմաստ ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ