Պուտինը մարզվելու ժամանակ վնասել է մատը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է մատը` Սոչիում ձյուդոյի  ազգային հավաքականի և ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Life.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` մարզումից հետո Պուտինը դիմել է բժիշկներին, որոնք բինտով փաթաթել են նրա աջ ձեռքի մատներից մեկը:

ՌԴ նախագահը Սոչիում Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ հանդիպումից հետո այցելել է քաղաքի մարզական կենտրոն, հանդիպել և զրուցել ձյուդոյիստների հետ, այնուհետև հագել է կիմանոն և դուրս եկել տատամի:  Պուտինը «մենամարել է» Օլիմպիական չեմպիոններ Մանսուր Իսաևի և Թագիր Խայբուլաևի հետ:

Ավելի ուշ, Վլադիմիր Պուտինը կիսվել է տպավորություններով` նշելով, որ բարձրակարգ մարզիկների հետ մենամարտելը հեշտ և անվտանգ է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ