«Իզմիրլյան» ԲԿ-ի հարգելի բուժանձնակազմին ուղղված կոչ

«Իզմիրլյան» ԲԿ-ի հարգելի բուժանձնակազմ, պատգամավորի թեկնածուի այն վկայականը, որ ձեր առջև թափահարել են որպես «պատ ծակող», և որի միջոցով հնարավոր է ինֆորմացիա ստանալ, թե ով է մասնակցել քվեարկությանը, առավել ևս, թե ով ինչպես է քվեարկել, ՍՈՒՏ Է և էժանագին ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ դիմելով «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր ձայնագրություն տարածվեց, որտեղ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հիվանդանոցի աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցնում՝ պարտադրելով նրանց մասնակցել ընտրություններին։ Զենյալյանը նաև հորդորել է մասնակցել ընտրություններին և քվեարկել նախընտրելի քաղաքական ուժի օգտին։

«Պաշտոնապես հայտնում եմ ձեզ, որ որևէ մեկը, նաև պատգամավորի որևէ թեկնածու չի կարող տիրապետել նման ինֆորմացիայի։ Հորդորում եմ ձեզ մասնակցել ընտրություններին և քվեարկել ձեր նախընտրած քաղաքական ուժի օգտին։ Իսկ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի վարքագիծը, վստահ եմ, որ իրավապահ մարմինների կողմից կստանա համապատասխան արձագանք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ