«Հայաստանից պատրաստ են ամսական 50 հազար գլուխ գառ արտահանել Իրան». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։

«Յուրաքանչյուր ամիս 50 հազարից ավել գլուխ գառ պատրաստ են արտահանել Հայաստանի Հանրապետությունից, եթե կլինի նման մատակարարում, նման քանակի», – ասաց Ղարիբյանը։

Վարչապետը հարցրեց՝ որքա՞ն է դա Հայաստանում եղած ծավալի համեմատությամբ, ինչին խորհրդականը պատասխանեց, որ Հայաստանում գլխաքանակը 650-700 հազար է, ինչը նշանակում է, որ պոտենցիալ արտադրությունը կարող է լինել 400-500 հազար գլուխ:

«Բայց նաև հայտնի է, որ վերջին տարիներին գյուղացիների որոշակի մասը պահում է և ընդլայնում է իր արտադրությունը, հետևաբար կարծում ենք՝ առաջիկա տարիներին իրատեսական կլինի գառի նման քանակի տեղական արտադրություն ապահովել և արտահանել։

Բայց հիմա կա դիֆիցիտ, որը, ինչպես նշեցի, բավարարվում է, աշխատանքներ են տարվում, որ երրորդ երկրներից ներկրեն և վերարտահանեն Իրանի Հանրապետություն», – ասաց Ղարիբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ