«Ստիպված եմ նորից ներկայացնել 0038 հրամանը». Սեյրան Օհանյան

«ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որը հայտնի է որպես Հրաման թիվ 0038, 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի հրաման է:

Մարտի 1-ի գործի շրջանակներում Միքայել Հարությունյանը ճանաչվել է մեղադրյալ և իր նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Համաձայն մի շարք լրատվամիջոցների, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թ.-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի:

Հրամանին համաձայն, երկրում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Համաձայն թիվ 0038 հրամանի, «ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով:

Հանձնարարվել է ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով»:

Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել

Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել

Posted by Seyran Ohanyan on Thursday, February 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ