39-ամյա դերասան, հեռուստահաղորդավար եւ հումորիստ Միխայիլ Գալուստյանի համար փետրվարի 14-ը յուրահատուկ օր է, եւ նա չէր կարող «չարտահայտվել»։
«Наша Раша»-ի աստղը նոր հրապարակում է արել ու համատեղել երկու առիթ. Գալուստյանը երկրպագուներին ոչ միայն շնորհավորել է սիրահարների տոնի առիթով, այլեւ դիմել է ընկերոջը՝ Գարիկ Մարտիրոսյանին, ով այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։
«Այսօր մեծ օր է՝ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրը։ Որոշեցի ձիով քայլ անել եւ այդ տոնը համատեղել ինքներդ գիտեք՝ որի հետ…
Շնորհավորում եմ սուրբ հայի օրվա առիթով։ Թող նա նույնքան կրքոտ եւ մերկ լինի, որքան ես՝ այս հակավալենտինյան բացիկների վրա»,- գրել է Գալուստյանը։