Վարչապետի այս խոսքերից հետո ԱԺ դահլիճը թնդաց ծափերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում խոսեց Էդմոն Մարուքյանի արտահայտած այն մտքի մասին, թե, եթե նախկինում աղքատության համար մեղավոր էին երրորդ հանրապետության նախորդ երեք ղեկավարները, ապա հիմա ինքը մեղավոր չէ՞, եւ քաղաքացիները պետք է իրենց գլխո՞ւմ հաղթահարեն աղքատությունը․

«Հասկացաք, չէ՞, հիմնական նախադասությունը հնչեց։ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, Քոչարյանն էլ մեղավոր չէ, ոչ էլ մեղավոր է էսօրվա կառավարությունը։ Բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում։ Հիմա ձեզ պարզ չի՞, թե Սերժ Սարգսյանն ինչով է մեղավոր։

Մեղավոր է նրանով, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարա բիզնես անի, ով կգա, կկզի, կմուծվի, այ նա բիզնես կանի, դրանով ա մեղավոր, որ ախպերը ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, ա՛յ դրանով ա մեղավոր։

Ու չփորձե՛ք մյուս անգամ ինձ ու իրենց դնել նույն հարթության վրա, ձեզ ու իրենց դրեք նույն հարթության վրա։

Դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում, թե՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում․․․մենք ո՞նց կարանք անձերի դեմ պայքարենք, գնանք փոխնախարարի պաշտոնները ստանանք, ներսից կամաց կառուցենք։ Հիմա դառել են հեղափոխության հիմնական արբիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում, իրենք էլ հեղափոխական հավատաքննիչն են։ Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել։

Հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք․․․բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո դահլիճում ներկա գտնվող պատգամավորների մի մասը ծափահարեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ