Ուսուցիչը անձնավորություն է, որը կրթություն է տալիս աշակերտներին (երեխաներ) և ուսանողներին (չափահասներ)։ Ուսուցչի դերը հաճախ ֆորմալ է և իրականացվում է դպրոցում կամ պաշտոնական կրթության համար նախատեսված այլ վայրում։
Շատ երկրներում անձը, որն ուզում է ուսուցիչ դառնալ սկզբում պետք է համալսարանից կամ քոլեջից ուսուցչի վկայական ստանա։ Այս մասնագիտական որակավորումը կարող է ներառել մանկավարժություն՝ ուսուցանելու գիտություն։