Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել և կատարել է հետևյալ գրառումը.
Այ էս 15 տարեկան տղային ցույց տվեք, բոլոր նրանց, ովքեր ասում են գործ չկա երկրում:
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր ասում են «հո ամեն մարդ չի կարող էս երկրում բիզնես սկսի»:
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ դիվան «քշել»-ով ավելի մեծ օգուտ են տալիս իրենց ու շրջապատին:
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր առիթը չեն կորցնում իրենց անհաջողությունները ուրիշի, իսկ շատ հաճախ իշխանության գլխին բարդելու համար:
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ նստած տեղները գործատուները պետք է գան իրենց դուռն ու աշխատանք առաջարկեն:
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ բիզնեսմեն դառնալու կամ բիզնես սկսելու համար պարտադիր «պոզ ու պոչ» պետք է ունենալ:
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ չաշխատելն ավելի լավ է, քան աշխատելը:
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր հեգնում էին վարչապետի ասած «ոչխար պահեք» արատահայտությունը (ինչ է՝ սունկը բիզնես է, ոչխարը՝ ո՞չ)
Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ՀՀ-ում հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել:
Այսօր երկրում ստեղծված է մի իրավիճակ, որը թույլ կտա յուրաքանչյուրին բիզնես սկսել (չկան փայ մտնողներ, չկա մենաշնորհ, չկա հարկային տեռոր ու չկան ռեկետով բիզնեսդ խլողներ)
Էս երկրի ապագան ու երկիրը կառուցողները Սերյոժան ու իր նմաներն են:
Իսկ երկրի տնտեսության մեջ հեղափոխությունը ամբողջ ազգով պետք է անենք !!!
Այ էս 15 տարեկան տղային ցույց տվեք, բոլոր նրանց, ովքեր ասում են գործ չկա երկրում: Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր ասում են «հո ամեն մարդ չի կարող էս երկրում բիզնես սկսի»: Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ դիվան «քշել»-ով ավելի մեծ օգուտ են տալիս իրենց ու շրջապատին:Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր առիթը չեն կորցնում իրենց անհաջողությունները ուրիշի, իսկ շատ հաճախ իշխանության գլխին բարդելու համար:Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ նստած տեղները գործատուները պետք է գան իրենց դուռն ու աշխատանք առաջարկեն:Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ բիզնեսմեն դառնալու կամ բիզնես սկսելու համար պարտադիր «պոզ ու պոչ» պետք է ունենալ:Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ չաշխատելն ավելի լավ է, քան աշխատելը:Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր հեգնում էին վարչապետի ասած «ոչխար պահեք» արատահայտությունը (ինչ է՝ սունկը բիզնես է, ոչխարը՝ ո՞չ)Ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ՀՀ-ում հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել:Այսօր երկրում ստեղծված է մի իրավիճակ, որը թույլ կտա յուրաքանչյուրին բիզնես սկսել (չկան փայ մտնողներ, չկա մենաշնորհ, չկա հարկային տեռոր ու չկան ռեկետով բիզնեսդ խլողներ)Էս երկրի ապագան ու երկիրը կառուցողները Սերյոժան ու իր նմաներն են:Իսկ երկրի տնտեսության մեջ հեղափոխությունը ամբողջ ազգով պետք է անենք !!!
Posted by Taron Chakhoyan on Thursday, February 14, 2019