Հայաստանի ամենաերիտասարդ բիզնեսմենը՝ 15-ամյա Սերյոժան է. տեսեք, թե ինչով է նա զբաղվում

15-ամյա Սերյոժան Գավառից է:  Նա արդեն 1 տարի է սեփական բիզնեսն է սկսել, կախասունկ է աճեցնում: Նա պատմեց, որ սեփական բիզնեսը սկսելու միտքն իրեն վաղուց հանգիստ չէր տալիս.

«Ամեն առավոտ, երբ տնեցիներն ինձ փող էին տալիս ու ճամփում դպրոց, մտածում էի, ուզում էի ինչ-որ բան սկսել, որ գոնե ամեն օր դպրոց գնալիս տնեցիներից փող չուզեմ: Այդպես ընկա փնտրտուքի մեջ: Ինտերնետը քրքրեցի, ու պատահական հանդիպեց տեղեկություն այս բիզնեսի մասին, գրավեց: Սկսեցի հետաքրքրվել, տեղեկություններ հավաքել»:

«Մենք բակում մի հոր ունեինք, որը չէր օգտագործվում, հողով էր լցված: Հորից հանեցի հողը, ուզում էի այդտեղ աճեցնել, բայց շարունակում էի ուսումնասիրել այս գործը ու ընթացքում հասկացա, որ այդ հորում լավ չի աճի: Տնեցիներն էլ տեսան իմ ոգևորությունը, հասկացան, որ լուրջ եմ տրամադրված, արդեն սկսեցին հավատալ ինձ ու նկուղից 4 քմ տարածք հատկացրին ինձ: Ինտերնետից իմացա, որ կախասունկ աճեցնելու համար ինձ հատուկ պարկեր են պետք:

Փնտրեցի ու իմացա, որ Հայաստանում մեկը պատրաստում ու վաճառում է այդ պարկերից: Նրանից 15 հատ գնեցի: Մի քանի ամիս փող հավաքեցի, առաջին 15 պարկերը գնեցի ու սկսեցի»,- հպարտությամբ պատմում է պատանի ձեռներեցը:«Մենք բակում մի հոր ունեինք, որը չէր օգտագործվում, հողով էր լցված: Հորից հանեցի հողը, ուզում էի այդտեղ աճեցնել, բայց շարունակում էի ուսումնասիրել այս գործը ու ընթացքում հասկացա, որ այդ հորում լավ չի աճի:

 

Տնեցիներն էլ տեսան իմ ոգևորությունը, հասկացան, որ լուրջ եմ տրամադրված, արդեն սկսեցին հավատալ ինձ ու նկուղից 4 քմ տարածք հատկացրին ինձ: Ինտերնետից իմացա, որ կախասունկ աճեցնելու համար ինձ հատուկ պարկեր են պետք: Փնտրեցի ու իմացա, որ Հայաստանում մեկը պատրաստում ու վաճառում է այդ պարկերից: Նրանից 15 հատ գնեցի: Մի քանի ամիս փող հավաքեցի, առաջին 15 պարկերը գնեցի ու սկսեցի»,- հպարտությամբ պատմում է պատանի ձեռներեցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ