«Նոր մասնագիտություն, նոր ձայնագրություններ ու գեղեցիկ անակնկալ Վալենտինի տոնին ընդառաջ». — Անի Քրիստի

Արդեն սովորական դարձած չորսամյա դադարից հետո Անին նորություններով է ներկայանալու երկրպագուներին։ Ստեղծագործական նման երկարաշունչ դադարները Անին կապում է իր տրամադրության ու բնավորության հետ։ Նրա խոսքով` նոր գործով ներկայանալն անիմաստ է, քանի դեռ ասելիք չունի։

Անին վստահեցնում է, որ ստեղծագործական տարի է սպասվում՝ կլինեն և՛ աուդիո, և՛ վիդեո նորություններ. «Ինձ մոտ արդեն սովորություն է դարձել նախագծերն ու նորություններս ներկայացնել դադարներով։ Այս անգամ մի փոքր ուշացա, բայց կփորձեմ լրացնել բացը»։

 Երգչուհին նաև նոր մասնագիտություն է ձեռք բերում։«Այն մարդիկ, որոնք կրեատիվ են ու ստեղծագործող, հատկապես, արվեստի բնագավառում, մի մասնագիտությամբ բավարարվել չեն կարող։ Ինձ համար միայն երգեցողությունը բավարար չեղավ։

Որոշեցի movie makeup սովորել, որը տարբերվում է հարսանեկան կամ սովորական դիմահարդարումից։ Բավականին լուրջ կուրսերի եմ հաճախում։ Հոլիվուդում երեք դպրոց կա, որտեղ այս մասնագիտությունն են ուսանում, դրանցից մեկում սեպտեմբերից սովորում եմ։ Մեկ տարվա կուրսի ընթացքում սովորում ենք այնպիսի հմտություններ, ինչպիսիք կիրառել են, օրինակ, Ջիմ Քերիի մասնակցությամբ «Դիմակ» ֆիլմում կամ «Մատանիների տիրակալում»։ Սիլիկոնից ստեղծում ենք տարբեր կերպարներ, որոնք տեսնում ենք էկրանին։ Անչափ հետաքրքիր կուրս է»,– նշեց Անին։

 

Երգչուհու ստեղծագործական նորություններից ոչ պակաս քննարկվող անձնական կյանքին վերաբերող հարցին անդրադառնալու համար առիթ փնտրելու կարիք չեղավ. սոցցանցերի «սթորի» բաժնում Անին փոքրիկ ակնարկ էր տվել քննարկման համար։ Նրա  հրապարակած ռոմանտիկ լուսանկարը, որը մակագրված էր Valentine’s Day, քննարկումների առիթ է դարձել, որ Անինն ընտրյալ ունի։ Երգչուհին նշեց, որ անակնկալն իր համար էր պատրաստվել, բայց այդ մասին ավելին խոսել չի ցանկանում։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ