Կառավարությունը, այո՛, իր ծրագրում չի գրել Որոտանի կարմրախայտի մասին, բայց եթե կարմրախայտի մասին գրեր, չէր գրելու սազանի մասին։ Սազանի մասին որ գրվեր, չէր գրվելու «տալստալոբի» մասին, դրա մասին էլ գրվեր, չէր գրվի բեղլուի մասին։
Այս օրինակներով Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ բոլոր կոնկրետ ու հասցեական հարցերին չէին կարող անդրադառնալ։
Վարչապետի խոսքերով՝ այստեղ է երևում քաղաքացին, երբ պայթուցիկով գետից ձուկ է բռնում, իսկ երբ բռնում են այդպիսի մարդկանց, ընդդիմության շարքերից արձագանքում են, թե սոցիալապես անապահովին բռնեցին։
«Բա հենա, սիգայի սեզոնին որ փակում ենք, դուրս են գալիս մարդիկ, ճանապարհը փակում են, չէ՞։ Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, մի հատ բացատրեք՝ ի՞նձ համար է այդ սիգան։ Հիմա որ ուզում ենք էտ սիգան իր սեզոնին նորմալ ձվադրի, ինձ համար ե՞մ անում»,- ասաց Փաշինյանը։