«Սենց սոուսով ներկայացնում են, թե դե առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին էին մեղադրում, հետո Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում:
Այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, ոչ Ռոբերտ Քոչարյանը, հասկացաք չէ՞: Հիմնական նախադասությունը հնչեց:
Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի այսօրվա կառավարությունը: Բացահայտվեց հիմնական առաքելությունը: Թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում:
Հիմա եթե ասեմ ձեզ, թե պարզ չի՞ թե Սերժ Սարգսյանը ինչով է մեղավոր: Մեղավոր է նրա համար, որ այո, ասում էր՝ ամեն մարդ չի կարող բիզնես անել, ով կգա կկզի կմուծվի, նա էլ բիզնես կանի:
Դրանում է մեղավոր: Որ ախպերը ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտնած, այ դրանում է մեղավոր: Ու չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ եւ իրենց դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրենց դրեք նույն հարության վրա»,-հայտարարեց Փաշինյանը: