Սա անհանդուրժող ելույթ էր քննադատությանը և ընդհանրապես ընդդիմություն ունենալուն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը՝ գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
«Սա ընդդիմության առկայության նկատմամբ տոտալ անհանդուրժող վերաբերմունք էր, որը խրախուսվեց վարչապետի ելույթով, ինչը, բնականաբար, վատ է», — ասաց Մարուքյանը։
Նա նշեց, թե այդպիսով վարչապետը խրախուսեց նաև մյուսներին՝ չհանդուրժելու ընդդիմությանը։
Բայց խորհրդարանը, Մարուքյանի խոսքով, այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են։