Այս եթերաշրջանում հեռուստադիտողը չի տեսնի Լիզային, որին մարմնավորում էր Շողեր Թովմասյանը:
«Ինչպես նշել էի մեր նախորդ զրույցում, այս եթերաշրջանում Կամոյի կերպարն ավելի ակտիվ կլինի: Մեր թիմին կմիանա Արուս Տիգրանյանը:
Թե ինչ հերոսուհու կմարմնավորի, ավելի ուշ կմանրամասնեմ: Միայն ասեմ, որ կերպարը դրական է լինելու: Չի բացառվում, որ որոշ սերիաներում նաեւ ես խաղամ:
Իմ մասնակցությունը կախված է կերպարային գծի զարգացումներից: Եթե կարիք լինի, կնկարահանվեմ»,-ասել է Մենչը: