Պուտինը համեմատել է Թրամփին ու Բայդենին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «վառ անհատականություն» և համեմատել նրան Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ։

«Նույնիսկ հիմա ես համարում եմ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը արտառոց անձանավորություն է, տաղանդավոր անհատ, այլապես նա չէր դառնա նախագահ։ Նա վառ մարդ է։ Նա կարող է Ձեզ դուրս գալ կամ չգալ, նախկինում չի եղել մեծ քաղաքականության մաս»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենն արմատապես տարբերվում է իր նախորդից, քանի որ հանդիսանում է կարիերային քաղաքային գործիչ, ով իր գրեթե ողջ չափահաս կյանքն անցկացրել է այդ ոլորտում։

«Մարդկանց տարբեր տեսակներ են, դա միաժամանակ և՛ լավ է, և՛ վատ։ Լիահույս եմ, որ ԱՄՆ գործող նախագահի կողմից որևէ իմպուլսիվ որոշում չի լինի»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ մտահոգված չէ Բայդենի սկանդալային հայտարարություններից։ Հիշեցնենք, որ վերջերս Բայդենը նրան մարդասպան էր անվանել։

Պուտինը հավելել է, որ նման պիտակների օգտագործումը նորմալ երևույթ է դարձել ամերիկյան քաղաքական մշակույթում, հավանաբար, Հոլիվուդի ազդեցության ներքո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ